Mariana Karapetyan's profile

Էվրիկա Սուպերմարկետ

Էվրիկա Սուպերմարկետների Ցանց։
Էվրիկա հունարեն նշանակում է <<Ես գտա>>։
Մեր ժամանակներում մարդիկ ինչ որ հասցե գտնելու համար օգտագործում են <<Գեոլոկացիա>> (Geolocation) գտնվելու վայրը ցույց տվող ծրագրեր։ Իսկ գտնվելու վայրը հիմնականում նշվում է հենց այս տարբերանշանով։ Այդ իսկ պատճառով Էվրիկա սուպերմարկետի տարբերանշանը համատեղվել է <<Գեոլոկացիայի>> հետ միասին տարբեր էլեմենտների միջոցով։
Երկրորդական Էլեմենտ։
Երկրորդական էլեմենտը գործածվում է օրինակ տոպրակների, կայքի, հայտարարության, պաստառների ետնամասում որպես դիզայնի լրացուցիչ մաս։
Քանի որ կատարված է սուպերմարկետի դիզայն այդ պատճառով երկրորդական էլեմենտի մեջ ներգրավված են մթերքներ։
Գունային Երանգները։
Կարմիրի երանգ և սպիտակ։
Գույնի ընտրությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընկերության հեղինակության ու վաճառքի ծավալի վրա:Հայտնի բրենդներն ունեն հստակ մտածված ասոցացիաներ, որոնք հոգեբանական ազդեցություն են ունենում սպառողների վրա։
Գույնը պետք է ընդգծի բրենդի անհատականությունը, այն յուրահատուկ դարձնի սպառողի աչքում։
<<Էվրիկա>> բրենդի հիմքում ընկած է կարմիր և սպիտակ գույները որը համարվում է լավագույն ուշադրություն գրավող համադրությունը։
Կարմիր։
Կարմիր գույնը հայտնի է ուշադրություն գրավելու ունակությամբ: 
Դիզայնում այն ​​հաճախ օգտագործվում է որպես հզոր շեշտակի գույն:
Այն ընկերությանը տալիս է վստահության և ուժի զգացում ՝ հռչակելով իր կարողություններն ու ուժեղ կողմերը: 
<<Էվրիկա>> բրենդի խոշոր պլանում օգտագործված է կարմիր գույնը, որը ամենաշատ ուշադրուրյուն գրավող գույնն է և ախորժակ առաջացնող։
Այս գույնը կհրապուրի հաճախորդին և ինքնաբերաբար կբերի <<Էվրիկա>> սուպերմարկետ։

Սպիտակ։
Ձևավորման մեջ սպիտակ գույնը հիանալի կերպով սահմանում է հարակից գույները ՝ այն դարձնելով հայտնի երկրորդական գույն:
<<Էվրիկա>> բրենդում օգտագործվել է սպիտակ գույնը որը խորհրդանշում է թարմություն, մաքրություն և անվտանգություն իսկ <<Էվրիկա>> սուպերմարկետում հաճախորդը կգտնի միայն թարմ, մաքուր և անվտանգ սննդամթերք։
Էվրիկա Սուպերմարկետ
Published:

Owner

Էվրիկա Սուպերմարկետ

Published: